Շալվա Պապուաշվիլին պատգամավորների հետ մասնակցել է Բակուրցիխե-Ծնորի ավտոճանապարհի բացմանը
Շալվա Պապուաշվիլին պատգամավորների հետ մասնակցել է Բակուրցիխե-Ծնորի ավտոճանապարհի բացմանը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Վրաստանի խորհրդարանի պատգամավորների հետ մասնակցել է Բակուրցիխե-Ծնորի մայրուղու բացմանը։

«Բակուրցիխե-Ծնորի նոր ճանապարհը միջազգային ճանապարհային երթուղու կարևոր մասերից մեկն է՝ 2 գծի ասֆալտբետոնե ծածկով, որտեղ Վրաստանում առաջին անգամ օգտագործվել են էներգաարդյունավետ արևային մարտկոցներ։

Բակուրցիխե-Ծնորի մայրուղու շինարարությունը համատեղ ֆինանսավորվել է Վրաստանի կառավարության և Ասիական զարգացման բանկի (ADB) կողմից և դրա արժեքը կազմել է 87,8 մլն.:

«Բակուրցիխե-Ծնորի 18 կիլոմետրանոց ճանապարհի բացման արարողությանը ներկա էին նաև գործադիր, օրենսդիր և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ»,- նշել են խորհրդարանի մամուլի ծառայությունից։