Շալվա Պապուաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջանի Հանրապետություն
Շալվա Պապուաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջանի Հանրապետություն

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին խորհրդարանական պատվիրակության հետ մեկնել է Բաքու՝ Ադրբեջանի Հանրապետության Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հրավերով։ Տեղեկությունը տարածում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Նրանց տվյալներով՝ պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ ինչպես կառավարական, այնպես էլ խորհրդարանական մակարդակով։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած խորհրդարանական պատվիրակության կազմում են խորհրդարանի փոխխոսնակ Արչիլ Թալակվաձեն, «Վրացական երազանք» խմբակցության փոխնախագահ Գրետա Ցիցավան, խորհրդարանական մեծամասնության անդամներ՝ Սավալան Միրզոևը, Զաուր Դարգալին և «Միացյալ ազգային շարժում-Միացյալ ընդդիմություն» խմբակցության անդամ Ռամազ Նիկոլաիշվիլին։