Շալվա Պապուաշվիլին պաշտոնական այցով կայցելի Ռումինիա
Շալվա Պապուաշվիլին պաշտոնական այցով կայցելի Ռումինիա

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պատվիրակության հետ միասին սեպտեմբերի 24-27-ը կայցելի Ռումինիա։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։ Նրանց փոխանցմամբ՝ այցի շրջանակներում Վրաստանի խորհրդարանի նախագահի երկկողմ հանդիպումները Ռումինիայի Սենատի նախագահի, Պատգամավորների պալատի նախագահի պաշտոնակատարի և խորհրդարանի երկու պալատների հանձնաժողովների ներկայացուցիչների հետ։

«Վրաստանի խորհրդարանի նախագահը լիագումար նիստում դիմելու է Սենատի անդամներին։ Այցի շրջանակներում Շալվա Պապուաշվիլին կհանդիպի Ռումինիայի վարչապետի և արտաքին գործերի նախարարի հետ։

Խորհրդարանի նախագահը կմասնակցի նաեւ Եվրատլանտյան կայունության կենտրոնի նախագահի կազմակերպած կլոր սեղան-քննարկմանը։

Շալվա Պապուաշվիլիի հետ Վրաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում են՝ Դավիթ Սոնղուլաշվիլին, Իսկո Դասենը, Գենրիետա Ցիցավան և Էկատերինե Սեֆաշվիլին։