Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին խորհրդարանի անդամներ Իրակլի Քադագիշվիլիի և Գուրամ Մաճարաշվիլիի հետ միասին Լագոդեխիի քաղաքապետարանում ներկա է գտնվել «Հերեթոբա-2024» ավանդական պետական տոնին։
«Այսօր Լագոդեխում նշում են «Հերեթոբան»՝ այս գեղեցիկ անկյան մեծ տոնը։ Օր, որը համախմբում է երեխաներին Վրաստանի տարբեր ծայրերից, իսկ Լագոդեխում այդ միասնությունը յուրովի է զգացվում։ Շնորհավորում եմ բոլորին այս տոնի առթիվ»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։
Ամբողջ օրվա ընթացքում տեղի ունեցան հանդիսավոր միջոցառումներ։ Անցկացվել են տարբեր մշակութային-ճանաչողական և ժամանցային միջոցառումներ։
Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան համտեսելու տեղական գինեգործների կողմից ներկայացված գինիները և Վրաստանի տարբեր ծայրերից ժամանած խոհանոցները։ Նաև անցկացվել է ձեռագործ աշխատանքների ցուցահանդես/վաճառք։
Տոնական միջոցառմանը պարգեւատրվել են Լագոդեխիի պատվավոր քաղաքացիներ։
Հանրային տոնն կավարտվի գալա համերգով։