Շալվա Պապուաշվիլին մասնակցություն կունենա Միջխորհրդարանական միության 153-րդ վեհաժողովին
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին մեկնել է Տանզանիայի Արուշա քաղաք, որտեղ, խորհրդարանական պատվիրակության հետ միասին, մասնակցություն կունենա Միջխորհրդարանական միության (IPU) 153-րդ վեհաժողովին:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանը:
Նրանց փոխանցմամբ՝ խորհրդարանի նախագահը ելույթ կունենա ընդհանուր քննարկումների ժամանակ և մասնակցություն կունենա Միջխորհրդարանական միության նախագահի ընտրություններին:
«Այցի շրջանակներում խորհրդարանի նախագահը կանցկացնի նաև երկկողմ հանդիպումներ: Վրաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում, որը գլխավորում է Շալվա Պապուաշվիլին, ընդգրկված են խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն և կրթության, գիտության և երիտասարդության հարցերի կոմիտեի նախագահ Մարիամ Լաշխին»,- նշված է Վրաստանի խորհրդարանի տարածած հաղորդագրության մեջ: