Շալվա Պապուաշվիլին մասնակցեց Կարմիր գրքում գրանցված եղջերուի վերականգնման ծրագրի մեկնարկին
Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության վայրի բնության ազգային գործակալության նախաձեռնությամբ, «Ազգային տեսակների վերականգնման ծրագրի» շրջանակներում, Ալգեթի ազգային պարկում բացվեց կարմիր եղջերուի բուծման ֆերմա։
Միջոցառմանը մասնակցեցին Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլին և խորհրդարանի անդամներ։
«Մեր անկախությունից ի վեր առաջին անգամ իրականացվում է նման լայնածավալ ծրագիր, որի շրջանակներում Ալգեթի ազգային պարկի տարածքում սկսվում է Կարմիր գրքում ընդգրկված կովկասյան եղջերուի պոպուլյացիայի վերականգնումը։ Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը նախատեսել է նմանատիպ ծրագիր իրականացնել նաև այլ ազգային պարկերում։ Սա վերջին տարիներին Վրաստանում իրականացվող վտանգված տեսակների վերականգնման ազգային ծրագրի մի մասն է։
Կարևոր է պահպանել մեր երկրի բնությունն այն տեսքով, ինչով այն ունենք և վերականգնել այն», – ասաց Շալվա Պապուաշվիլին։
Միջոցառման շրջանակներում Ալգետի ազգային պարկի պահպանվող անտառային հատված է բաց թողնվել 7 առանձնյակ կարմիր եղջերու, որոնք բուծվել են Թբիլիսիի կենդանաբանական այգում: Ծրագրի առաջին փուլում նրանց թիվը կավելանա մինչև 15:
Ալգեթի ազգային պարկի կարմիր եղջերուների բուծման ֆերման, որը Կովկասում ամենամեծն է, տարածվում է 60 հեկտար տարածքի վրա: Տարածքը հագեցած է ժամանակակից մոնիթորինգի համակարգերով:
Այս մասին հաղորդում է Վրաստանի խորհրդարանը: