Շալվա Պապուաշվիլին կմասնակցի Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի աշխատանքներին

14:50, 05.04.2025

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորությամբ խորհրդարանական պատվիրակությունը ապրիլի 5-8-ը կմասնակցի Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի աշխատանքներին, որոնք տեղի կունենան Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում։

Այցի շրջանակներում նախատեսված է Վրաստանի խորհրդարանի նախագահի ելույթը վեհաժողովի նստաշրջանում, իսկ Շալվա Պապուաշվիլին երկկողմ հանդիպումներ կունենա խորհրդարանների նախագահների հետ։

Խորհրդարանի նախագահի հետ Վրաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում են՝ Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն և Շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների կոմիտեի նախագահ Մաիա Բիթաձեն։

Տեղեկությունը տարածում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Նմանատիպ