Շալվա Պապուաշվիլին կմասնակցի Ղրիմի միջազգային հարթակի առաջին խորհրդարանական գագաթնաժողովին

20:11, 23.10.2022

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին խորհրդարանական պատվիրակության հետ հոկտեմբերի 24-26-ը կայցելի Խորվաթիայի Զագրեբ քաղաք։

Խորհրդարանի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Շալվա Պապուաշվիլին կմասնակցի Ղրիմի միջազգային պլատֆորմի առաջին խորհրդարանական գագաթնաժողովին։

Նրանց հաղորդմամբ՝ գագաթնաժողովի շրջանակներում խորհրդարանի նախագահը ելույթ կունենա մասնակիցների առջեւ։ Այցի շրջանակներում նախատեսված են խորհրդարանի նախագահի և խորհրդարանական պատվիրակության երկկողմ հանդիպումներ։

«Ղրիմի միջազգային պլատֆորմի առաջին խորհրդարանական գագաթնաժողովին կմասնակցեն 32 խորհրդարանների 43 պատվիրակություններ, հինգ միջազգային խորհրդարանական կազմակերպություններ և 26 խորհրդարանների նախագահներ։

Գագաթնաժողովի հիմնական ծրագրին` լիագումար նիստին զուգահեռ, միջոցառման շրջանակներում կանցկացվեն քննարկումներ:

Վրաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում են խորհրդարանի փոխխոսնակ Արչիլ Թալակվաձեն և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։

Նմանատիպ