Շալվա Պապուաշվիլին կլինի «Վրացական երազանքի» հասարակության հետ կապերի քարտուղար
Շալվա Պապուաշվիլին կլինի «Վրացական երազանքի» հասարակության հետ կապերի քարտուղար

Շալվա Պապուաշվիլին կլինի «Վրացական երազանքի» հասարակության հետ կապերի քարտուղար, – ասաց «Վրացական երազանքի» նախագահ և կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն՝ ճեպազրույցում:

«Այսօր քաղաքական խորհրդի, ինչպես նաեւ մեծամասնության նիստն էր: Քննարկեցինք մի քանի հարց: Առաջին հարցը նոր քարտուղարի պաշտոնն էր, որը որոշեց քաղխորհուրդը: Տեղեկացնում եմ ձեզ, որ Շալվա Պապուաշվիլին, ով միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու լավ փորձ ունի, կլինի հասարակության հետ կապերի քարտուղարը: Նրա գործառույթը կլինի հասարակությամ և հասարակական կազմակերպությունների հետ հարաբերությունների և քաղաքական շփումների համակարգումը», – ասաց Մամուկա Մդինարաձեն: