Շալվա Պապուաշվիլին կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի և վարչապետ Ալի Ասադովի հետ
Շալվա Պապուաշվիլին կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի և վարչապետ Ալի Ասադովի հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին խորհրդարանական պատվիրակության հետ պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանի Հանրապետությունում։

Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր Շալվա Պապուաշվիլին կհանդիպի Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Նրանց տվյալներով՝ այցի շրջանակներում հանդիպումներ կանցկացվեն Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած խորհրդարանական պատվիրակության կազմում են խորհրդարանի փոխխոսնակ Արչիլ Թալակվաձեն, «Վրացական երազանք» խմբակցության փոխնախագահ Գրետա Ծիծավան, խորհրդարանական մեծամասնության անդամներ՝ Սավալան Միրզոևը, Զաուր Դարգալին և «Միացյալ ազգային շարժում-Միացյալ ընդդիմություն «Ուժը միասնության մեջ է» խմբակցության անդամ Ռամազ Նիկոլաիշվիլին: