Շալվա Պապուաշվիլին կայցելի Ճապոնիա և Կորեայի Հանրապետություն
Շալվա Պապուաշվիլին կայցելի Ճապոնիա և Կորեայի Հանրապետություն

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պատվիրակության հետ նոյեմբերի 5-12-ը կայցելի Ճապոնիա և Կորեայի Հանրապետություն։

Խորհրդարանի նախագահը հանդիպումներ կունենա Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Հիրոյուկի Հոսոդայի, Ճապոնիայի ստորին (ներկայացուցիչների) պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հիտոշի Կիկավադայի հետ:

Նախատեսված է հանդիպում Ճապոնիա-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ։

Այցի շրջանակներում խորհրդարանի նախագահը պատվիրակության հետ կհանդիպի գործարար հատվածի ներկայացուցիչների հետ։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։