Շալվա Պապուաշվիլին կայցելի Միացյալ Թագավորություն
Շալվա Պապուաշվիլին կայցելի Միացյալ Թագավորություն

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պատվիրակության հետ փետրվարի 8-11-ը կայցելի Միացյալ Թագավորություն։

Խորհրդարանի նախագահը կհանդիպի համայնքի պալատի խոսնակ Լինդսի Հոյլի, լորդերի պալատի խոսնակ Ջոն Մաքֆոլի և համայնքի պալատի արտաքին հարաբերությունների և պաշտպանության կոմիտեների անդամների հետ:

Նախատեսված է հանդիպում Մեծ Բրիտանիայում Վրաստանի հարցերով միջկուսակցական խորհրդարանական խմբի ղեկավար Ջոնաթան Ջանօղլիի եւ պատգամավորական խմբի անդամների հետ։

Այցի ընթացքում Շալվա Պապուաշվիլին կհանդիպի Միացյալ Թագավորության վարչապետի միջազգային հարցերով խորհրդական Դեյվիդ Քուերի, արտաքին գործերի և եվրոպական հարցերի պետական նախարար Քրիս Հիթոն-Հարիսի, Լոնդոնի Առևտրի պալատի ղեկավար Ռիչարդ Բերջի հետ Westminster Foundation for Democracy գործադիր տնօրեն Էնթոնի Սմիթի հետ։

Խորհրդարանի նախագահը պատվիրակության հետ միասին հանդիպումներ կունենա տեղի փորձագետների, մշակույթի, կրթության և բիզնեսի ոլորտների ներկայացուցիչների, վրացի ուսանողների հետ։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։