Շալվա Պապուաշվիլին կայցելի Իսպանիա և Պորտուգալիա
Շալվա Պապուաշվիլին կայցելի Իսպանիա և Պորտուգալիա

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պատվիրակության հետ նոյեմբերի 21-26-ը կայցելի Իսպանիա և Պորտուգալիա։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։ Նրանց տվյալներով՝ խորհրդարանի նախագահը կհանդիպի Իսպանիայի Թագավորության Սենատի նախագահին, Իսպանիայի Թագավորության պատգամավորների կոնգրեսի նախագահին և Պորտուգալիայի Ազգային ժողովի նախագահին։

Հանդիպումներ կկայանան Իսպանիայի Սենատի և Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների հետ։ Սենատի, Պատգամավորների պալատի և հանձնաժողովների անդամների հետ։ Նախատեսվում է նաև Շալվա Պապուաշվիլիի հանդիպումը Պորտուգալիայի Ազգային ժողովի հանձնաժողովների նախագահի և պորտուգալախոս երկրների համագործակցության գործադիր քարտուղարի հետ։

Խորհրդարանի նախագահը Լիսաբոնի Ինքնավար Համալսարանում կմասնակցի միջոցառմանը, որտեղ կհանդիպի արտաքին քաղաքականության փորձագետների և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ։

Այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում Իսպանիայում և Պորտուգալիայում վրացական սփյուռքի ներկայացուցիչների հետ։

Շալվա Պապուաշվիլիի հետ Վրաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում են Լևան Իոսելիանին, Դավիթ Սոնղուլաշվիլին, Բեքա Օդիշարիան, Լևան Քարումիձեն, Իրմա Զավրադաշվիլին և խորհրդարանի նախագահի գրասենյակի ղեկավար Լևան Մախաշվիլին։