Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ զարգացման դեպարտամենտի ղեկավարի հետ
Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ զարգացման դեպարտամենտի ղեկավարի հետ

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Եվրահանձնաժողովի Արեւելյան հարեւանության եւ ինստիտուցիոնալ զարգացման դեպարտամենտի ղեկավար Ադրիեն Կիրալիի հետ։

Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ադրիեն Կիրալին՝ ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել համագործակցել նրա հետ։

Ադրիեն Կիրալին շնորհավորել է Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակի կապակցությամբ և հետաքրքրվել ինը քայլերի առաջընթացով։

Խորհրդարանի նախագահն ընդգծել է Եվրոպական հանձնաժողովի հետ արդյունավետ համագործակցությունը թեկնածուի կարգավիճակ տրամադրելու ճանապարհին Եվրամիության տասներկու հանձնարարականների վրա աշխատելու գործընթացում։ Նա Ադրիեն Կիրալիի հետ հանգամանորեն զրուցել է 9 քայլերի իրականացման առումով Վրաստանի խորհրդարանի ընթացիկ գործունեության ու ապագա ծրագրերի մասին։

Ադրիեն Կիրալին իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել Վրաստանին տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Եվրամիության հետ ոլորտային մերձեցման առումով։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։