Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Եվրախորհրդարանի առաջին փոխնախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Եվրախորհրդարանի առաջին փոխնախագահ Օտմար Կարասի հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի առաջընթացը Եվրամիության հանձնարարականների իրականացման գործընթացում։
Շալվա Պապուաշվիլին հանգամանորեն խոսել է Վրաստանի խորհրդարանի կողմից իրականացվող և նախատեսվող օրենսդրական փոփոխությունների մասին։ Եվրախորհրդարանի առաջին փոխնախագահը դրական է գնահատել Վրաստանի ջանքերը և աջակցություն հայտնել Եվրախորհրդարանի կողմից։
Հանդիպմանը Շալվա Պապուաշվիլին և Օտմար Կարասը նույնպես ցանկություն են հայտնել խորացնել խորհրդարանների միջև երկկողմ հարաբերությունները։
Հանդիպումը տեղի է ունեցել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում՝ Ղրիմի միջազգային հարթակի առաջին խորհրդարանական գագաթնաժողովի շրջանակներում։
Խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը մասնակցել են Վրաստանի խորհրդարանական պատվիրակության անդամներ, փոխխոսնակ Արչիլ Թալակվաձեն և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։