Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Եվրամիության դեսպանի հետ
Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Եվրամիության դեսպանի հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Վրաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պավել Հերչինսկու հետ։

Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են ԵՄ հանձնարարականներով և ասոցացման համաձայնագրով նախատեսված հարցերի իրականացման ընթացքը։

Նրանց հաղորդմամբ՝ խոսվել է նաև 2023 թվականի խորհրդարանի գարնանային նստաշրջանի պլանների, ինչպես նաև 2023 թվականին Եվրամիության կողմից ծրագրված գնահատման գործընթացի մասին։

Ինչպես հայտնում են խորհրդարանից, ԵՄ դեսպանն իր աջակցությունն է հայտնել Վրաստանին եվրաինտեգրման գործընթացում։