Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկու հետ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկու հետ։ Կողմերը մանրամասն քննարկել են Եվրամիության 12 հանձնարարականների կատարման ընթացքը։ Քննարկվել են նաև Եվրամիության կարծիքներն ու ակնկալիքները այս ուղղությամբ Վրաստանի առաջընթացի վերաբերյալ։
Շալվա Պապուաշվիլին նշել է, որ Վրաստանի խորհրդարանը հանձնարարականների վրա աշխատանքը կավարտի նախապես գրված պլանի համաձայն։
Հանդիպմանը Շալվա Պապուաշվիլին և Պավել Հերչինսկին խոսել են նաև երկկողմ հարաբերությունների օրակարգային այլ հարցերի մասին, այդ թվում՝ ընդգծելով մոտ ապագայում Եվրահանձնաժողովի բարձր մակարդակի այցը Վրաստան։
ԵՄ դեսպանը նշել է, որ ԵՄ ներկայացուցչությունը կշարունակի աջակցել Վրաստանին հանձնարարականների իրականացման գործընթացում։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։