Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Խորվաթիայի խորհրդարանի նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Գորդան Յանդրոկովիչի հետ։
Ինչպես հայտնում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը, հանդիպմանը քննարկվել է Վրաստանի և Խորվաթիայի միջև երկկողմ համագործակցությունը։ Ուշադրություն է հրավիրվել բարեկամության խմբերի և ոլորտային հանձնաժողովների միջոցով խորհրդարանական կապերի ամրապնդման անհրաժեշտությանը։
«Շալվա Պապուաշվիլին վերանայել է նաև Վրաստանի առաջընթացը ԵՄ հանձնարարականների կատարման առումով։ Գորդան Յանդրոկովիչը պատրաստակամություն է հայտնել հետագայում եւս աջակցել Վրաստանին Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին։
Կողմերը քննարկել են նաև եվրոպական մայրցամաքի մարտահրավերները, այդ թվում՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան։
Հանդիպումը կայացել է Ղրիմի միջազգային պլատֆորմի առաջին խորհրդարանական գագաթնաժողովի շրջանակներում, որն ընթանում է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում։
Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի խորհրդարանական պատվիրակության անդամներ, փոխխոսնակ Արչիլ Թալակվաձեն և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։