Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Վրաստանում Լատվիայի դեսպան Էդիթ Մեդնեի հետ
Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Վրաստանում Լատվիայի դեսպան Էդիթ Մեդնեի հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Վրաստանում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիթ Մեդնեյի հետ։ Տեղեկությունը տարածում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Նրանց հաղորդմամբ՝ հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների միջև ամուր բարեկամական հարաբերությունները։

«Շալվա Պապուաշվիլին երախտագիտություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու եվրոպական ու եվրատլանտյան նկրտումներին Լատվիայի Հանրապետության աջակցության համար։

Խորհրդարանի նախագահը մանրամասն անդրադարձել է Վրաստանի առաջընթացին Եվրամիության 12 հանձնարարականների իրականացման գործում։

Դեսպանը հաստատել է Լատվիայի լիակատար աջակցությունը Վրաստանի ինտեգրմանը Եվրամիությանը և իր պատրաստակամությունը հայտնել այդ գործընթացում Վրաստանի կողքին լինելու»,- նշել է խորհրդարանի մամուլի ծառայությունը։