Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Վրաստանում Կատարի արտակարգ և լիազոր դեսպանի հետ
Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Վրաստանում Կատարի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Վրաստանում Կատարի արտակարգ և լիազոր դեսպան Հասան Ահմեդ Ալի Մուհամեդ Ալ Մոտավայի հետ։

Երկուստեք գոհունակություն է հայտնվել, որ երկրների միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ զբոսաշրջության, առևտրատնտեսական, ուղիղ չվերթների և ներդրումների, վերջին տարիներին զգալի առաջընթաց է գրանցել։ Շալվա Պապուաշվիլին հույս է հայտնել, որ համատեղ ընթացիկ և նախատեսվող նախագծերը հաջողությամբ կիրականացվեն։

Խորհրդարանի նախագահը կարևորել է երկու երկրների օրենսդիր մարմինների դերը երկկողմ հարաբերությունների խորացման գործում և ասել, որ Վրաստանի խորհրդարանը պատրաստ է երկկողմանի համաձայնագրերով կամ բարձր մակարդակի խորհրդարանական այցերով ու հանդիպումներով նպաստել այդ գործընթացին։

Կատարի դեսպանը շնորհավորել է Շալվա Պապուաշվիլիին խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և նշել քատարական կողմի պատրաստակամությունը սերտ համագործակցության համար։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։