Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Վրաստանում Հայաստանի դեսպանին
Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Վրաստանում Հայաստանի դեսպանին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ճանաչողական հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի հետ։

Խորհրդարանի մամուլի ծառայության փոխանցմամբ, Շալվա Պապուաշվիլին ընդգծել է Վրաստանի և Հայաստանի Հանրապետության դարավոր բարիդրացիական հարաբերությունները և հույս հայտնել, որ ապագա համագործակցությունն այս ոգով կշարունակվի։

Կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցությունը, այդ թվում՝ խորհրդարանական ուղղությամբ, և պատրաստակամություն են հայտնել էլ ավելի խորացնելու երկկողմ կապերը։