Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Վեսթմինսթերի հիմնադրամի գործադիր տնօրենի հետ
Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Վեսթմինսթերի ժողովրդավարության հիմնադրամի (Westminster Foundation for Democracy) գործադիր տնօրեն Էնթոնի Սմիթի հետ։
Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են Վրաստանի խորհրդարանի և Վեսթմինսթերի հիմնադրամի միջև արդյունավետ համագործակցությունը։
Ըստ նրանց՝ Շալվա Պապուաշվիլին շնորհակալություն է հայտնել հիմնադրամի տնօրենին՝ Վրաստանում խորհրդարանական ժողովրդավարությանը աջակցելու համար, այդ թվում՝ խորհրդարանի վերահսկողական գործառույթն ամրապնդելու և օրենսդրական գործընթացում քաղաքացիների ներգրավվածությունը բարելավելու համար։
Կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցության հեռանկարները։
Հանդիպումը կայացել է Շալվա Պապուաշվիլիի և նրան ուղեկցող պատվիրակության Միացյալ Թագավորություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում։ Խորհրդարանական պատվիրակության կազմում են պատգամավորներ՝ Նիկոլոզ Սամխարաձեն, Նինո Ծիլոսանին, Գիորգի Խելաշվիլին և Թեոնա Աքուբարդիան, ինչպես նաև խորհրդարանի խոսնակի աշխատակազմի ղեկավար Լևան Մախաշվիլին։