Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության հետ
Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության հետ, որը գլխավորում էր Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Սիմոնա Մենգինի-Գրանատան։

Ինչպես հայտնում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը, հանդիպմանն ընդգծվել է Վրաստանի և Վենետիկի հանձնաժողովի երկար տարիների արդյունավետ համագործակցությունը։

Շալվա Պապուաշվիլիի խոսքով, Վրաստանը բարձր է գնահատում Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությունը և նրա պատրաստած կարծիքները տարբեր օրինագծերի վերաբերյալ, որոնք օգնում են Վրաստանին մոտենալ եվրոպական չափանիշներին։

Սիմոնա Մենգինի-Գրանատան խոսեց Վենետիկի հանձնաժողովի կարծիքի պատրաստման գործընթացի և ընթացակարգերի մասին, որոնք հիմնված են ակտիվ երկխոսության և փոխանակումների վրա։ Ընդգծվել է Վրաստանի և Վենետիկի հանձնաժողովի միջև կանոնավոր հաղորդակցության կարևորությունը՝ օրինագծի պատրաստման և ընդունման բոլոր փուլերում։

Տեղեկությունը տարածում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։