Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Շվեդիայի թագավորի հետ
Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Շվեդիայի թագավորի հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Շվեդիայի թագավոր Կառլ XVI-ի հետ։

Խորհրդարանի մամուլի ծառայության փոխանցմամբ, Շալվա Պապուաշվիլին ընդգծել է Վրաստանի և Շվեդիայի Թագավորության երկարաժամկետ սերտ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։

Պապուաշվիլիի խոսքով՝ երկու երկրները կիսում են ընդհանուր եվրոպական արժեքները և խաղաղ կանոնների վրա հիմնված միջազգային կարգի ընդհանուր ձգտումը։

«Կողմերը քննարկել են Ուկրաինայում ռուսական ագրեսիայի արդյունքում ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրավիճակը։ Նշվել է կանոնավոր քաղաքական երկխոսության կարևորությունը։ Շալվա Պապուաշվիլին խոսել է Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհի մասին և կարևորել Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տալը։ Շվեդիայի թագավորը հայտարարել է, որ Շվեդիայի Թագավորությունը կշարունակի աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանը, եվրոպական նկրտումներին և ժողովրդավարական զարգացմանը», – ասվում է Վրաստանի խորհրդարանի հայտարարության մեջ։