Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Շվեդիայի պաշտպանության նախարարին
Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Շվեդիայի պաշտպանության նախարարին

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Շվեդիայի պաշտպանության նախարար Պետեր Հուլթքվիստի հետ։

Ինչպես հանդիպումից հետո հայտարարել է Շալվա Պապուաշվիլին, հանդիպմանը նշվել է, որ Շվեդիան աջակցում է Վրաստանի եվրոպական նկրտումներին և ինտեգրմանը։

«Շվեդիայի կողմից աջակցություն ունենք մեր եվրոպական ձգտումներին և ինտեգրմանը։ Նախարարը նշել է, որ մի քանի օր առաջ Շվեդիայի կառավարությունը խորհրդարանի կողմից ընդունված հայտարարության մեջ իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի՝ ԵՄ անդամակցությանը: Խոսեցինք ընդհանուր առմամբ անվտանգության մարտահրավերների մասին, որոնք առաջացան ռուսական ագրեսիայից հետո։ Այդ թվում, դուք գիտեք, որ Շվեդիան դիմել է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, և մենք խոսեցինք նաև այն մասին, թե ինչ ռիսկեր է տեսնում Շվեդիան սեփական անվտանգության առումով։ Ուստի մենք լավ հասկանում ենք միմյանց, երբ խոսում ենք Վրաստանի և Շվեդիայի հետ կապված ռիսկերի մասին։ Այդ պատճառով Վրաստանը և Շվեդիան ձգտում են անվտանգության միջազգային երաշխիքների, և այդ պատճառով մենք ցանկանում ենք արագ ինտեգրում ՆԱՏՕ-ին, ներառյալ ԵՄ-ին ինտեգրվելու տնտեսական և անվտանգության երաշխիքները», – ասել է Պապուաշվիլին:

Իր հերթին, ինչպես նշել է Շվեդիայի պաշտպանության նախարարը, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների հարաբերությունների խորացումը։