Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Նիդերլանդների Թագավորության դեսպանի հետ
Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Նիդերլանդների Թագավորության դեսպանի հետ

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մաայկե վան Կոլդամի հետ։

Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Շալվա Պապուաշվիլին խոսել է խորհրդարանական պատվիրակության Նիդերլանդների Թագավորություն կատարած արդյունավետ այցի մասին և ընդգծել խորհրդարանական կոմիտեների միջև կապերի ակտիվացման կարևորությունը։

Խորհրդարանի նախագահը նաեւ նշել է, որ անհամբեր սպասում է 2023 թվականին իր հոլանդացի գործընկերների այցին Վրաստան։

Հանդիպմանը դրական է գնահատվել Նիդեռլանդների Ֆինանսների և Էկոնոմիկայի ազգային ակադեմիայի և Վրաստանի խորհրդարանի միջև իրականացվող ծրագիրը, որը վերաբերում է պետական ​​ֆինանսների խորհրդարանական վերահսկողությանը:

Շալվա Պապուաշվիլին դեսպանին տեղեկացրել է մինչև 2022 թվականի վերջ խորհրդարանի կողմից իրականացվելիք ծրագրերի մասին և խոսել Վրաստանի կողմից ԵՄ հանձնարարականների կատարման մասին։

Դեսպանը նշել է, որ Նիդեռլանդները ներկայումս մեծ ուշադրություն է դարձնում Վրաստանին եւ հույս է հայտնել, որ Վրաստանը համատեղ ջանքերով զգալի արդյունքների կհասնի։