Շալվա Պապուաշվիլին հանդիպել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության կոմիտեի անդամների հետ
Շալվա Պապուաշվիլին հանդիպել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության կոմիտեի անդամների հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության կոմիտեի անդամների հետ։

Շալվա Պապուաշվիլին շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ին Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ժողովրդավարական զարգացմանն աջակցելու համար։

Հանդիպմանը քննարկվել են Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան, տարածաշրջանային անվտանգության իրավիճակը, իրավիճակը Վրաստանում, ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունները և երկկողմ խորհրդարանական երկխոսությունը։

Նշվել է, որ Վրաստանը տարիներ շարունակ եղել է ՆԱՏՕ-ի վստահելի և պատասխանատու գործընկերը, և Հյուսիսատլանտյան դաշինքը կշարունակի աջակցել մեր երկրին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։