Շալվա Պապուաշվիլին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանայի հետ։
Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունները, տարածաշրջանում ընթացիկ իրադարձությունները և ապագայի ծրագրերը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը անդրդվելի աջակցություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը։
Խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել Միրչա Ջոանային աջակցության համար և ասել, որ Վրաստանը կշարունակի առաջընթաց գրանցել հյուսիսատլանտյան ինտեգրման ճանապարհին։
Շալվա Պապուաշվիլիի գլխավորած խորհրդարանական պատվիրակության կազմում են՝ արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Իրակլի Բերաիան և պատգամավոր Քեթևան Թուրազաշվիլին։