Շալվա Պապուաշվիլին հանդիպել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների հետ
Շալվա Պապուաշվիլին հանդիպել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների հետ

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Ռումինիայի, Լեհաստանի և ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների դեսպանների հետ։

Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունները, Ռուսաստանի կողմից օկուպացված տարածաշրջաններում առկա իրավիճակը, տարածաշրջանային համագործակցությունը, Վրաստանի ժողովրդավարական բարեփոխումները, հակամարտությունները և անվտանգության մարտահրավերները Հարավային Կովկասում և Սևծովյան տարածաշրջանում։

Բրյուսել այցի շրջանակներում վաղը նախատեսվում է երկկողմ հանդիպում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանայի հետ։ Վաղը տեղի կունենա ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը, որին կմասնակցի Շալվա Պապուաշվիլին։

Վրաստանի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Իրակլի Բերայան և խորհրդարանի անդամ Քեթևան Տուրազաշվիլին։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։