Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի նախագահին
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի նախագահ Ջոն Մաքֆոլի հետ։
Հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Միացյալ Թագավորության միջև երկարամյա բարեկամությունն ու արդյունավետ համագործակցությունը։ Ընդգծվել է խորհրդարանական կապերի ամրապնդման կարևորությունը։
Շալվա Պապուաշվիլին երախտագիտություն է հայտնել Վրաստանի պետական ինստիտուտների և ժողովրդավարական զարգացման գործում Միացյալ Թագավորության ներդրման համար։
Շալվա Պապուաշվիլին որպես խորհրդարանի նախագահ խոսել է իր ծրագրերի և առաջնահերթությունների մասին և Լորդերի պալատի նախագահին ներկայացրել Վրաստանի խորհրդարանական կյանքի կարևոր իրադարձությունները։
Ջոն Մաքֆոլն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և պատրաստակամություն հայտնել խորացնել Վրաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերությունը։
Հանդիպումը տեղի է ունեցել Շալվա Պապուաշվիլիի և նրան ուղեկցող պատվիրակության Միացյալ Թագավորություն կատարած պաշտոնական այցի ընթացքում։
Խորհրդարանական պատվիրակության կազմում են պատգամավորներ՝ Նիկոլոզ Սամխարաձեն, Նինո Ծիլոսանին, Գիորգի Խելաշվիլին և Թեոնա Աքուբարդիան, ինչպես նաև խորհրդարանի խոսնակի կաբինետի ղեկավար Լևան Մախաշվիլին։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։