Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահի հետ
Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Լինդսի Հոյլի հետ։ Տեղեկությունը տարածում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Խորհրդարանի նախագահն ընդգծել է երկու երկրների ամուր բարեկամությունը, ռազմավարական գործընկերությունը և ակտիվ երկկողմ երկխոսությունը։
Հանդիպմանը քննարկվել է Վրաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցությունը խորհրդարանական, տնտեսական և այլ ոլորտներում։ Վրաստանի խորհրդարանի կողմից նշվել է, որ հաշվի առնելով Ռուսաստանի ապակառուցողական քաղաքականությունը և դրանից բխող սպառնալիքները, կարևոր է համագործակցության խորացումը անվտանգության ոլորտում։
Միևնույն ժամանակ Շալվա Պապուաշվիլին խոսել է եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին Վրաստանի գրանցած առաջընթացի մասին և երախտագիտություն հայտնել ՆԱՏՕ-Վրաստան Հիմնական փաթեթին (SNGP) Միացյալ Թագավորության աջակցության համար։
Լինդսի Հոյլը վերահաստատել է իր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականության հանդեպ։
Հանդիպումը տեղի է ունեցել Շալվա Պապուաշվիլիի և նրան ուղեկցող պատվիրակության Միացյալ Թագավորություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում։
Խորհրդարանական պատվիրակության կազմում են պատգամավորներ՝ Նիկոլոզ Սամխարաձեն, Նինո Ծիլոսանին, Գիորգի Խելաշվիլին և Թեոնա Աքուբարդիան, ինչպես նաև խորհրդարանի խոսնակի կաբինետի ղեկավար Լևան Մախաշվիլին։