Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպանին
Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպանին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին և Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպան Գարեթ Ուորդը քննարկել են Վրաստանի և Միացյալ Թագավորության երկկողմ հարաբերությունները։

Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գարեթ Ուորդը վճռական աջակցություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև երկրի ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը։

Խորհրդարանի նախագահը և Մեծ Բրիտանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգը, ինչպես նաև Վրաստանում ընթացող գործընթացները, այս տարվա հոկտեմբերին նշանակված խորհրդարանական ընտրությունները և ապագայի ծրագրերը։

Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Գարեթ Ուորդին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան։ Կողմերը հայտնել են սերտ համագործակցության իրենց ցանկությունը։