Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Մարինա Կալիուրանդին և Սվեն Միքսերին
Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Մարինա Կալիուրանդին և Սվեն Միքսերին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է եվրոպացի խորհրդարանականների՝ Վրաստան-Եվրամիություն ասոցացման խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Մարինա Կալիուրանդի և Վրաստանի հարցով զեկուցող Սվեն Միքսերի հետ։

Վրաստանի խորհրդարանի տեղեկատվության համաձայն՝ Շալվա Պապուաշվիլին ընդգծել է Վրաստանի և Եվրամիության միջև երկկողմ համագործակցության ինտենսիվ օրակարգը և մանրամասն խոսել Վրաստանի առաջընթացի մասին՝ Եվրամիության տասներկու հանձնարարականների իրականացման գործընթացում։ Նա նաև անդրադարձել է ասոցացման համաձայնագրով նախատեսված ընթացիկ բարեփոխումներին։

Հանդիպմանը խոսվել է նաև Վրաստանի խորհրդարանի և Եվրախորհրդարանի հարաբերությունների մասին։

Շալվա Պապուաշվիլին շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդարանի պատգամավորներին Վրաստանի եվրոպական ապագային աջակցելու համար։