Շալվա Պապուաշվիլին հանդիպել է ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչների պատվիրակությանը
Շալվա Պապուաշվիլին հանդիպել է ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչների պատվիրակությանը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է ՄԱԿ-ում Բուրունդիի Հանրապետության, Քուվեյթի, Լեսոտոյի և Նեպալի մշտական ներկայացուցիչների հետ։

Ինչպես հաղորդում է խորհրդարանի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում շեշտադրվել է ՄԱԿ-ի կանոնադրության և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի պահպանման կարևորությունը։

«Հատուկ ուշադրություն է դարձվել այն փաստին, որ այս տարի նշվում է ՄԱԿ-ի հիմնադրման 80-ամյակը։ Ընդգծվել է ՄԱԿ-ի ռեֆորմավորման կարևորությունը՝ հաշվի առնելով ժամանակակից աշխարհի իրավիճակը։

Քննարկվել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացման մեջ։

Կողմերը նաև քննարկել են Վրաստանի օկուպացված տարածքներում առկա իրավիճակը։ ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչները դրական են գնահատել Վրաստանի քաղաքականությունը հարկադիր տեղահանված անձանց նկատմամբ։ Նրանք նաև ընդգծել են Վրաստանի արժեքավոր փորձը՝ հաջողված բարեփոխումների իրականացման հարցում», – նշված է խորհրդարանի տարածած հաղորդագրությունում։