Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Իսրայելի Պետության Քնեսեթում գործող Վրաստանի հետ բարեկամության խմբի անդամների հետ
Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Իսրայելի Պետության Քնեսեթում գործող Վրաստանի հետ բարեկամության խմբի անդամների հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Իսրայելի Պետության Քնեսեթում գործող Վրաստանի հետ բարեկամության խմբի անդամների հետ։

Ինչպես հաղորդում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են Վրաստանի և Իսրայելի պետության միջև պատմականորեն ամուր կապերը։

Շալվա Պապուաշվիլին նշել է, որ համագործակցությունն ակտիվ է ոչ միայն խորհրդարանների, այլեւ շրջանների ու քաղաքների միջեւ։

Բարեկամության խմբի նախագահ Դեյվիդ Բիթանը հատուկ երախտագիտություն է հայտնել Վրաստանին՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվա արարողությունը պլանավորելու և իրականացնելու համար։ Նրա խոսքով, այս արարողության անցկացումը զգալիորեն ամրապնդում է խորհրդարանական կապերը։

Կողմերը խոսել են նաև Ուկրաինայում ռուսական պատերազմի և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։

Նախագահը շնորհավորել է իսրայելական կողմին օրենսդիր ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել ակտիվացնել խորհրդարանական համագործակցությունը»,- նշել է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։