Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Իլհամ Ալիևի հետ
Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Իլհամ Ալիևի հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը դրական են գնահատել երկու երկրների և ժողովուրդների միջև սերտ բարեկամական և գործընկերային հարաբերությունները։ Վերանայվել են տրանսպորտի, էներգետիկայի, մշակույթի, մարդկանց միջև հարաբերությունների ուղղություններով ընթացիկ և նախատեսվող ծրագրերն ու անելիքները։ Նրանք ընդգծել են Վրաստանի և Ադրբեջանի խորհրդարանների դերն ու նշանակությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։

Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանում անվտանգության միջավայրը, Ղարաբաղի հետ կապված գործընթացները և երկարաժամկետ խաղաղության հաստատման հնարավորությունները։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած խորհրդարանական պատվիրակության կազմում են խորհրդարանի փոխխոսնակ Արչիլ Թալակվաձեն, «Վրացական երազանք» խմբակցության փոխնախագահ Գրետա Ցիցավան, խորհրդարանական մեծամասնության անդամներ՝ Սավալան Միրզոևը, Զաուր Դարգալին և «Միացյալ ազգային շարժում – Միացյալ ընդդիմություն» խմբակցության «Ուժը միասնության մեջ է» անդամ Ռամազ Նիկոլաիշվիլին։