Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Իոանիս Պլակիոտակիսի հետ։
Հանդիպման ընթացքում ընդգծվել են Վրաստանի և Հունաստանի Հանրապետության միջև հազարամյա պատմական և մշակութային կապերը։
Շալվա Պապուաշվիլին երախտագիտություն է հայտնել Հունաստանում բնակվող վրացական սփյուռքի աջակցության համար։
Հունաստանի խորհրդարանի փոխնախագահը նշել է, որ էթնիկ հույները Վրաստանի տեղական հասարակության անբաժանելի մասն են կազմում։
Կողմերը հայտնել են խորհրդարանական կապերը խորացնելու իրենց պատրաստակամությունը։ Նրանք նաև նշել են առևտրի և տնտեսության ոլորտներում համագործակցության ներուժի ավելի լավ օգտագործման կարևորությունը։
Կողմերը քննարկել են միջազգային միջխորհրդարանական կազմակերպություններում համագործակցության հեռանկարները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Վրաստան-ԵՄ հարաբերություններին։
Հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլում ընթացող Միջխորհրդարանական միության (IPU) գլխավոր ասամբլեայի 152-րդ նստաշրջանի շրջանակներում։ Խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն և շրջակա միջավայրի պաշտպանության և բնական պաշարների հանձնաժողովի նախագահ Մայա Բիթաձեն։