Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ
Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Ինչպես նշեց Պապուաշվիլին, հանդիպմանը խոսվել է Վրաստանի և Հայաստանի միջև առկա հարաբերությունների մասին։

«Խորհրդարանական պատվիրակության հետ ես ոչ պաշտոնական այցով եղել եմ Հայաստանի Հանրապետությունում և հանդիպել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։ Մենք վերանայեցինք երկու երկրների միջև առկա հարաբերությունները, ներառյալ առևտրային և մարդկանց միջև կապերը։ Պայմանավորվեցինք խորացնել խորհրդարանական համագործակցությունը։ Մենք քննարկել ենք տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերը և այդ գործընթացներում խորհրդարանական ներգրավվածության հնարավորությունները»,- գրել է Շալվա Պապուաշվիլին սոցցանցում։