Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Գերմանիայի եվրոպական և կլիմայի հարցերով պետնախարարի հետ
Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Գերմանիայի եվրոպական և կլիմայի հարցերով պետնախարարի հետ

Խորհրդարանի նախագահը հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարարության Եվրոպայի և կլիմայի հարցերով պետնախարար Աննա Լյուրմանի հետ։

Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է գերմանական կողմին ազգային տոնի՝ Վերամիավորման օրվա կապակցությամբ և գերմանացի ժողովրդին մաղթել բարգավաճում և խաղաղ զարգացում։

Նկատի ունենալով Աննա Լյուրմանի հետաքրքրությունը՝ կողմերը խոսել են Վրաստանում և տարածաշրջանում տիրող միջավայրի, ինչպես նաև վերջին տարիներին Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների և քաղաքական գործընթացների մասին։ Շալվա Պապուաշվիլին վերանայել է նաև Վրաստանի առաջընթացը Եվրամիությանն անդամակցության հարցում և հույս հայտնել, որ Եվրամիությունը մինչև տարեվերջ այդ երկրին կտա թեկնածուի կարգավիճակ։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։