Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախկին անդամների հետ
Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախկին անդամների հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախկին անդամների, ֆրանսիական «Կախեթի-Իոն» բժշկական կենտրոնի ներկայացուցիչների հետ։

Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ֆրանսիական կողմը խոսել է Վրաստանում իրենց ընթացիկ գործունեության մասին, մասնավորապես, Կախեթիի շրջանում, որտեղ գործում է իրենց կողմից բացված բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը։

Շալվա Պապուաշվիլին իր երախտագիտությունն է հայտնել ֆրանսիական կողմին՝ Վրաստանի հետ ակտիվ համագործակցության և բարեկամության համար։ Կողմերը խոսել են Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի մասին և ընդգծել միջազգային հանրության միասնության կարևորությունը՝ դադարեցնելու Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունը։ Ֆրանսիական կողմը հաջողություն է մաղթել Վրաստանին Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին»,- ասված է խորհրդարանի տեղեկատվության մեջ։