Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ
Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշի հետ։ Տեղեկությունը տարածում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Շալվա Պապուաշվիլին խոսել է Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականների կատարման առաջընթացի մասին և հույս հայտնել, որ Եվրախորհուրդը տարվա վերջին Վրաստանին կտրամադրի թեկնածու երկրի կարգավիճակ։

Ֆրանսիայի Սենատի նախագահը նշել է, որ Ֆրանսիան շարունակում է աջակցել Վրաստանին եվրաինտեգրման ճանապարհին։ Իր ելույթի ժամանակ Ժերար Լարշը ընդգծել է Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու Վրաստանի ձգտումը և նշել, որ անչափելի է նրա ներդրումը գլոբալ անվտանգության և տարածաշրջանում կայունության ապահովման գործում։

Վրաստանի խորհրդարանի նախագահը խոսել է նաև երկրի ներկայիս տնտեսական և քաղաքական իրավիճակի մասին։

Հանդիպմանը կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու Վրաստանի և Ֆրանսիայի միջև առկա սերտ գործընկերային հարաբերությունները և պատմամշակութային համագործակցությունը։