Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ֆինլանդիայի Հանրապետության խորհրդարանի մեծ կոմիտեի նախագահի և կոմիտեի անդամների հետ
Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ֆինլանդիայի Հանրապետության խորհրդարանի մեծ կոմիտեի նախագահի և կոմիտեի անդամների հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ֆինլանդիայի Հանրապետության խորհրդարանի մեծ կոմիտեի նախագահ Սատու Հաասի և կոմիտեի անդամների հետ։

Հանդիպմանը քննարկվել են միջխորհրդարանական համագործակցության հարցեր, ընդգծվել է կոմիտեների միջև կապերի ակտիվացման կարևորությունը։

Շալվա Պապուաշվիլին խոսել է Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան նկրտումների մասին և ընդգծել մեր երկրին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու կարևորությունը։

Սատու Հաասի խոսքով՝ Ֆինլանդիան կշարունակի աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանը, եվրոպական ու եվրատլանտյան ձգտումներին։

Շարունակվում է Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնական այցը սկանդինավյան երկրներ։ Խորհրդարանական պատվիրակության կազմում են պատգամավորներ՝ Նիկոլոզ Սամխարաձեն, Մակա Բոճորիշվիլին, Մայա Բիթաձեն և Հերման Սաբոն։