Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ֆինլանդիայի Հանրապետության դեսպանի հետ
Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ֆինլանդիայի Հանրապետության դեսպանի հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Վրաստանում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենի հետ։

Կողմերը տեղեկատվություն են փոխանակել Վրաստանում և Ֆինլանդիայում ընթացող քաղաքական գործընթացների վերաբերյալ։

Հանդիպմանը ուշադրություն է դարձվել Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացին, մասնավորապես՝ Եվրամիության 12 հանձնարարականների կատարման առաջընթացին և ակնկալիքներին։ Ընդգծվել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի Վրաստան կատարած այցի կարևորությունն ու արդյունքները։

Կողմերը խոսել են նաև խորհրդարանական հարաբերությունների զարգացման մասին և պայմանավորվել այդ ուղղությամբ հետագա քայլերի մասին։