Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Բելգիա-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ
Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Բելգիա-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Բելգիայի Թագավորության Դաշնային խորհրդարանի Բելգիա-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Մարկ Դիմեսմեյքերի և խմբի անդամների հետ։

Խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին՝ Բելգիայի Թագավորության կողմից Վրաստանի տարածքային ամբողջականությանը, Եվրամիությանն ու Հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրվելու աջակցության համար։

Շալվա Պապուաշվիլին մանրամասն խոսել է Վրաստանի կողմից Եվրոպական խորհրդի 12 հանձնարարականների կատարման ընթացքի մասին և նշել, որ այդ առումով խորհրդարանում ակտիվ և արդյունավետ աշխատանք է տարվում։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։