Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ավստրիայի Սենատի նախագահ Կլաուդիա Արպային
Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ավստրիայի Սենատի նախագահ Կլաուդիա Արպային

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ավստրիայի Սենատի նախագահ Կլաուդիա Արպայի հետ։

Հանդիպմանը քննարկվել են Ավստրիայի և Վրաստանի խորհրդարանների համագործակցությունը, փոխըմբռնման հուշագրի շրջանակներում ընթացիկ և նախատեսվող աշխատանքները, Ավստրիայի խորհրդարանի աջակցությամբ իրականացվող «Ժողովրդավարության աշխատաժողով» ծրագրի առաջընթացը և երկու երկրների բարձրագույն օրենսդիր մարմինների գործունեությունը:

Շալվա Պապուաշվիլին և Կլաուդիա Արպան խոսել են նաև Ավստրիայի Սենատի նախագահի Վրաստան նախատեսված այցի մասին։