Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ճանաչողական հանդիպում է ունեցել Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանի հետ։
Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ավստրիայի դեսպանը շնորհավորել է Շալվա Պապուաշվիլիին խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել աշխատանքում։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև սերտ բարեկամական և գործընկերային հարաբերությունները։ Հանդիպմանը քննարկվել են այն ոլորտները, որտեղ Վրաստանն ու Ավստրիան համագործակցության խորացման հատուկ ներուժ ունեն։ Նրանք քննարկել են խորհրդարանական օրակարգը և կարևորել խորհրդարանական հարաբերությունների ակտիվացումը։ Կողմերը քննարկել են Վրաստանի խորհրդարանի ծրագրերը, երկրում տեղի ունեցող իրադարձությունները և տարածաշրջանում անվտանգության ծանր միջավայրը։
Խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ավստրիային՝ միջազգային տարբեր ձևաչափերում Վրաստանի ինքնիշխանությանը ցուցաբերվող ամուր աջակցության համար։