Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելլի Դեգնանի հետ
Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելլի Դեգնանի հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին աշխատանքային հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քելլի Դեգնանի հետ։

Կողմերն ամփոփել են հունվարի 26-ին խորհրդարանի նախագահի այցը Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայան և քննարկել դրա շրջանակներում տեղի ունեցած հանդիպումները և ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը։

Հանդիպմանը քննարկվել են նաև Վրաստանում ընթացիկ բարեփոխումները, քաղաքական գործընթացները և ապագա ծրագրերը։

Տեղեկությունը տարածում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։