Շալվա Պապուաշվիլին հանդիպել է ԱՀ Միլի Մեջլիսի հանձնաժողովների նախագահների հետ
Շալվա Պապուաշվիլին հանդիպել է ԱՀ Միլի Մեջլիսի հանձնաժողովների նախագահների հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսի հանձնաժողովների նախագահների հետ։

Ինչպես գրում է Պապուաշվիլին սոցցանցերում, հանդիպմանը քննարկվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև ամուր բարեկամությունն ու արդյունավետ համագործակցությունը։

«Մենք կենտրոնացել ենք խորհրդարանական կապերի վրա, որոնք արդյունավետ են ինչպես օրենսդիր մարմինների նախագահների, այնպես էլ թեմատիկ հանձնաժողովների հարաբերություններում։ Մենք նշել ենք բարձր մակարդակի այցերի կարևորությունը կապերի հետագա զարգացման համար։ Ընդգծվել են Վրաստանի և Ադրբեջանի կառավարությունների քաղաքական տեսլականներն ու առաջնահերթությունները, որոնք ուղղված են ինքնիշխանության և ազգային շահերի պաշտպանությանը և բնակչության բարեկեցությանը։ Մենք քննարկել ենք Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակը։ Մենք ընդգծել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կարևորությունը։ Ես նշել եմ նաև Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արդյունավետ համագործակցությունը եռակողմ ձևաչափով։

«Ես շնորհակալություն հայտնեցի ադրբեջանական կողմին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու համար և հաստատեցի իմ աջակցությունն Ադրբեջանին այս հարցում»,- գրել է Շալվա Պապուաշվիլին։