Շալվա Պապուաշվիլին գրառում է կատարել Միացյալ Թագավորության դեսպանատանը բացված ցավակցական գրքում

18:47, 12.09.2022

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին եղել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատանը, որտեղ գրառում է կատարել Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ բացված ցավակցական գրքում։

Շալվա Պապուաշվիլին Վրաստանի խորհրդարանի անունից ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքին և ժողովրդին։

96 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը

Նմանատիպ