Շալվա Պապուաշվիլին և պատգամավորները Սուրբ Ծննդյան նվերներ են հանձնել Ալիլոյի մասնակիցներին

17:43, 07.01.2025

Շնորհավորում եմ ողջ Վրաստանին Սուրբ ծննդյան տոնի առթիվ, այսօր կարևոր օր է քրիստոնյա աշխարհի համար,- ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Խորհրդարանի նախագահը պատգամավորների հետ միացել է Հանրապետության հրապարակի Սուրբ Ծննդյան Ալիլոյին։

Շալվա Պապուաշվիլին ևս մեկ անգամ շնորհավորել է Վրաստանի քաղաքացիներին Սուրբ Ծննդյան և Ամանորի կապակցությամբ, երկրին մաղթել խաղաղ ու հաջող տարի և ընդգծել ազգային շահերի շուրջ ավելի համախմբվելու կարևորությունը։

Խորհրդարանի նախագահը խոսեց պատրիարքի պատգամների մասին, որոնք ընդգծված են Սուրբ Ծննդյան այս տարվա նամակում, որը սեր է քարոզում մարդկանց միջև և կոչ է անում քաղաքացիներին համախմբվել հանուն ազգի ու հասարակության շահերի։

«Երեկ մենք ներկա գտնվեցինք Սուրբ Ծննդյան պատարագին, լսեցինք պատրիարքի քարոզը և պատգամները, որտեղ պատրիարքը մի կողմից ընդգծեց այն հիմնական սկզբունքը, որը նշանակում է սեր մարդկանց միջև, մյուս կողմից՝ բոլորը պետք է մտածեն իր մերձավորի մասին, քանի որ ամբարտավանությունը, եսասիրությունն այն է, ինչը խանգարում է մարդկանց մտածել ընդհանուր բարիքի մասին»,- ասել է Շալվա Պապուաշվիլին և հույս հայտնել, որ պատրիարքի նամակի այս կոչը բոլորը կհասկանան:

Ալիլոյի երթը մեկնարկել է Առաջին Հանրապետության հրապարակից և ավարտվել Երրորդության տաճարի մոտ։ Նվիրատվությունը կբաշխվի մանկատներին, քրեակատարողական հիմնարկներին, ծերանոցներին։

Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի օրհնությամբ 2000 թվականից Թբիլիսիում հատուկ մասշտաբով նշում են «Ալիլո» Սուրբ Ծննդյան երթը։ Այս տարի Ալիլոյի երթի ավանդույթը նշում է իր 25 ամյակը։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը:

Նմանատիպ